Array ( [mr_id] => 73692 [mr_node] => 68508 [mr_media] => 70700 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70700 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70700.jpg [media_name] => 1547_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 18:40:23 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ ՊՊԾ պետ Գրիգորի Հայրապետովին
Վարչապետը աշխատակազմին ներկայացրել է Սասուն Խաչատրյանին, հաջողություն մաղթել և շնորհակալություն հայտնել կառույցի նախկին ղեկավարին:

Վարչապետը մտավ դահլիճ` հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմին գլխավոր ուղերձը փոխանցեց` կոռուպցիան պետական կառույցներում պետք է վերանա: Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց հատկապես օրենսդիր, գործադիր ու դատական մարմինները` հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում պետք է լինի և արտոնյալներ չպետք է լինեն: 

Փաշինյանն անդրադարձավ նաև չփակված կամ չբացահայտված քրեական գործերին, ընդգծելով, որ քննիչները պետք է ուսումնասիրեն ու բացահայտեն գործերի բոլոր հանգամանքները: Վարչապետը շեշտեց նաև մարտի մեկի գործը, հորդորելով պատշաճ քննություն իրականացնել: 

Նիկոլ Փաշինյանն այս պահանջներն ուղղեց հատկապես հատուկ քննչականի նորանշանակ պետին: Վարչապետը աշխատակազմին ներկայացրեց Սասուն Խաչատրյանին, հաջողություն մաղթեց և շնորհակալություն հայտնեց կառույցի նախկին ղեկավարին: 

Այստեղից ուղիղ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն: Վարչապետն ամբողջ աշխատակազմին և հատկապես ծառայության նոր պետին ուղղված հիմնական ասելիքը մեկն է` բարձրացնել պետական պաշտոնյաների անվտանգության մակարդակը և անել առանց քաղաքացիներին անհանգստացնելու: 

Փաշինյանը ներկայացրեց ծառայության նոր պետին: Հրաչյա Հարությունյանին այդ պաշտոնում կփոխարինի Գրիգորի Հայրապետովը: Նա Հայաստանի նախկին երեք նախագահների անվտանգության ապահովման առանցքային դեմքերից էր, որն այժմ կղեկավարի պետական պահպանության ծառայությունը: