Array ( [mr_id] => 73693 [mr_node] => 68509 [mr_media] => 70701 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70701 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70701.jpg [media_name] => 12086900.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 11:05:28 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Սոցիալական հարցերի նախարար Թանդիլյանը հրաժարական է տվել
Մանե Թանդիլյանը դադարեցնում է նաև ԼՀ կուսակցության անդամակցությունը

Մանե Թանդիլյան, հաշվապահ, որը հայտնի դարձավ ԴԵՄ ԵՄ-ի ցույցերից: Կուտակայինի դեմ ցույցերում հայտարարում էր, որ փողոցում կանգնել, բողոքելը հանրության սահմանադրական իրավունքն է: Թոշակը Պարտադիր կուտակելուն սկզբունքորեն դեմ էր ու կոչ էր անում պայքարել երկրի ապագայի համար:

Այս բոլոր կոչերից ու պայքարից հետո Մանե Թանդիլյանը հայտնվեց խորհրդարանում` որպես ԼՀ ներկայացուցիչ: Նույն կուսակցությունն էլ նրան գործուղեց կառավարություն` որպես սոցհարցերի նախարարի: 

Պաշտոնավարման մեկ ամսում Թանդիլյանը կուտակայինի մասին անընդհատ էր խոսում, պարզաբանում: Մեկ նշում էր, որ համակարգի ներդրումը պետք է, մյուս հրապարակման մեջ շեշտում, որ կողմ է կամավորին, դեմ պարտադիրին, պնդում, որ մեկ տարով հետաձգել է պետք: Ի վերջո, կառավարության վերջին նիստում ասաց, որ պարտադիրին դեմ չէ: 
Այս քվեարկությունից ուղիղ 24 ժամ անց մեկ ամսվա նախարարը հայտարարում է` հրաժարվում է պաշտոնից: 

Մինչև վերջին պահը Մանե Թանդիլյանի հասցեին նաև քննադատություններ էին հնչում, պնդմամբ, որ ԴԵՄ ԵՄ-ից հայտնի դարձած անձը հիմա կողմ է: Մանե Թանդիլյանը հրաժարականում գրում է` հարցը սկզբունքային էր իր համար, հետևաբար այս պահից հրաժարվում է պաշտոնից:

Մանե Թանդիլյանը դադարեցնում է նաև ԼՀ կուսակցության անդամակցությունը: Քաղաքական զարգացումներին հետևելու է ուղղակի որպես քաղաքացի: