Array ( [mr_id] => 73694 [mr_node] => 68510 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԱԺ հայտարարություններ. ԲՀԿ-ն քննդատել է, ՀՀԿ-ն՝ հորդորել
ԲՀԿ-ն քննդատել է կառավարության օրինագիծը: ՀՀԿ-ն կառավարությանը հորդորել է հետևողական լինել Արցախի հարցում:

Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմավորումից հետո առաջին անգամ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քննադատական ու կոշտ շեշտադրումներով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատճառն այն է, որ հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջադրել է բարեգործության մասին օրինագիծ, որն ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների, սահմանափակում է բարեգործության շրջանակը:

Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ այս նախագիծը մշակել է Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նրա պնդմամբ նախագիծը իրենց առաջնորդի դեմ է եղել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի հասկանում, թե կառավարությունն ինչու է խորհրդարան բերել այս օրինագիծը:

Սերգեյ Բագրատյանը հույս հայտնեց, որ այս նախագիծը խորհրդարան բերելը` վրիպակ է: Արմեն Աշոտյանը կառավարությանը հորդորեց հետևողական լինել անվտանգության ու Արցախի բանակցային գործընթացի հարցում։ Հատկապես, որ վաղը ժամանելու են ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև Նախիջևանի սահմանին տեղի ունեցած դեպքերին և հայտարարեց, որ ինֆորմացիոն պատերազմի պայմաններում ՀԱՊԿ-ն էլ պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում Նախիջևանի հետ սահմանին: