Array ( [mr_id] => 73703 [mr_node] => 68518 [mr_media] => 70708 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70708 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70708.jpg [media_name] => HEH.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 12:14:59 )
Facebook Instagram Youtube
Երիտասարդական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Քննությունը պարզել է, որ հիմնադրամի գործադիր տնօրենը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, 2013- 2018թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացրել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար` 325 միլիոն 600 հազար դրամ: Տնօրենն ընդունել է առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը։