Array ( [mr_id] => 73735 [mr_node] => 68526 [mr_media] => 70713 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70713 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70713.png [media_name] => 300px-Macedonia_location_map.svg.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 16:04:54 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական քարտեզի վրա շուտով նոր անուն կհայտնվի՝ Հյուսիսային Մակեդոնիա
Սկոպյեն համաձայնել է երկիրը Հյուսիսային Մակեդոնիա անվանել:

Սևեռնա Մակեդոնիա, որը նշանակում է Հյուսիսային Մակեդոնիա: Հունաստանն ու նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան համաձայնության են եկել Մակեդոնիա անվան շուրջ ավելի քան քառորդ դար տևած հակամարտության հարցում:

Հունաստանը Մակեդոնիա անվանումը բոյկոտում է այդ երկրի անկախացումից ի վեր ու արդեն 27 տարի միջազգային հանրությունից պահանջում է հետևել իրենց օրինակին: Հույները մտավախություն ունեն, որ նախկին հարավսլավական երկիրը Ալեքսանդր Մակեդոնացու ծննդավայրի ` Մակեդոնիա հունական նահանգի հանդեպ հավակնություններ կառաջադրի: 2008-ին Մակեդոնիային ուղղած ՆԱՏՕ-ի հրավերը մնաց անպատասխան, քանի որ Հունաստանը տապալեց քվեարկությունն ու արգելափակեց երկրի մուտքը հյուսիսատլանտյան դաշինք: Նույն արգելքն է նաև Եվրամիության դռների առջև: 

Համաձայնագրում հստակ նշվում է նաև, որ Սևեռնա Մակեդոնիայի բնակիչները սլավոնական ծագում ունեն և որ անտիկ հույների արմատների հետ կապ չունեն: Մակեդոներենը կնշվի որպես սլավոնական լեզվաընտանիքի լեզու, անձնագրերում էլ կնշվի Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիությունը: 

Փոխզիջումային համաձայնությունը այս պատմության վերջակետը չի դնի: Վարչապետներ Ցիպրասն ու Զաեվը պետք է փորձեն բնակչությանն ու խորհրդարաններին համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը: Երկու երկրներում էլ ընդդիմությունը համառ դիմադրություն է խոստանում: Մակեդոնացի ազգայնականները կտրականապես դեմ են անվան փոփոխությանը, Հունաստանում էլ համաձայն չեն Մակեդոնացու ծննդավայրի հետ համահունչ ցանկացած բառ օգտագործելուն: Խորհրդարանականների համաձայնությունը ստանալուց հետո պատմական համաձայնագրի կետերն ու Սևեռնա Մակեդոնիա անվանումը աշնանը կդրվեն համազգային քվեարկության: 

Գերակշիռ «այո»-ի դեպքում Հունաստանը խոստանում է միջնորդի դեր խաղալ Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջև: