Array ( [mr_id] => 73714 [mr_node] => 68527 [mr_media] => 70714 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70714 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70714.jpg [media_name] => 39858_large.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 16:09:46 )
Facebook Instagram Youtube
ԶԼՄ-ների ղեկավարները քննարկել են մամուլի ազատության հարցը
Իշխանափոխությունից հետո գրեթե մեմ դարձած արտահայտությունը, որով կոչ են անում չքննադատել նոր կառավարությանը՝ խմբագիրն այսօր ինքն է ասում լրատվամիջոցների անունից:

Քննադատում էին հին կառավարությանը, քննադատում են նաեւ նորին, բայց հիմա արժանանում են հայհոյանքների ու նույնիսկ անեծքների: Օրաթերթի խմբագիրը խոստովանում է, այնքան հայհոյանք է օրվա ընթացքում ջնջում միայն օբյեկտիվ, բայց մեղմ քննադատության համար, որ երբեմն երանի է տալիս Հին Հայաստանին: Խմբագիրները, ԶԼՄ-ների ղեկավարները մեկ սեղանի շուրջ քննարկում են մամուլի ազատությունն ու աշխատանքը մայիսի 8-ից հետո:

Հանրային ռադիոյի ղեկավարն էլ կարծում է, որ լրատվամիջոցների ազատությունը նաեւ կառավարության աշխատելաոճից է կախված: Ընդդեմ ու կողմնակից լրտվամիջոցների դաշտը չպետք է բաժանել:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները միակարծիք են մեկ հարցում` իշխանափոխության գործում մամուլի դերը մեծ էր: Նույն այն մամուլի, որն օբյեկտիվորեն լուսաբանում էր շարժումը, մինչդեռ այսօր քննադատության է արժանանում` քննադատելու համար: