Array ( [mr_id] => 73719 [mr_node] => 68528 [mr_media] => 70715 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70715 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70715.jpg [media_name] => 89923.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 16:12:02 )
Facebook Instagram Youtube
Խուլյեն Լոպետեգին հեռացվեց
Մունդիալից 1 օր առաջ Իսպանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի:

Խուլյեն Լոպետեգին ընդամենը մեկ օր համատեղեց Ռեալի եւ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները: Արքայական ակումբի հայտարարությունից հետո Իսպանիայի հավաքականի ճամբարում խառնաշփոթ սկսեց. այդպիսի սցենար` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չէր սպասում:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լուիս Ռուբիալեսին դուր չի եկել այն փաստը, որը Աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ Լոպետեգին նշանակվել է Ռեալի գլխավոր մարզիչ: Նա մամուլի ասուլիս է հրավիրել ու հեռացրել մարզչին:

Լոպետեգին երեք շաբաթ առաջ մինչեւ 2020 թվականը երկարաձգել է Իսպանիայի հետ գործող պայմանագիրը: Ռեալի հայտարարությունից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է` մարզիչը իրավունք ուներ բանակցություններ վարելու, բայց պարտավոր էր տեղյակ պահել ֆեդերացիային: Հավաքականի ճամբարում տեղյակ չեն` ով է թիմը ղեկավարելու աշխարհի առաջնության ժամանակ. իսկ Պորտուգալիայի հետ սկզբունքային խաղին մնացել է ընդամենը երկու օր: