Array ( [mr_id] => 73728 [mr_node] => 68536 [mr_media] => 70720 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70720 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70720.jpg [media_name] => Manu Kasharq Dzerbakalutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 11:23:46 )
Facebook Instagram Youtube
Չարաշահումներ են բացահայտվել պաշտպանության նախարարությունում
Նոր բացահայտումներ կան նաև Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում:

Մեկ տասնյակ սև տոպրակներ Երևանի քաղաքապետարանից դուրս բերվեցին ու բեռնատարով տեղափոխվեցին: Ազգային անվտանգության ծառայության հատուկ գործողություններն են: 2 քաղաքացի ԱԱԾ-ին հաղորդել են, որ `քաղաքապետարանի պաշտոնյաները կառուցապատման և գույքի ձևակերպման համար սահմանվածից շատ գումար են պահանջել` «Երևան» հիմնադրամին փոխանցելու համար: Առձեռն ստացած գումարների մի մասը հիմնադրամ չի մուտքագրվել, հափշտակվել է: Հարուցվել է քրեական գործ: 

Չարաշահումներ կան նաև պաշտպանության նախարարությունում` գնումների և բնակարանաշինության ոլորտներում: ՊԵԿ քննչական վարչությունը գործը քննել է, մեղադրանքն առաջադրվել է Կապիտալ շինարարության վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին` դիրքի չարաշահման, խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար: Նույն վարչության պետ Աշոտ Գրիգորյանն էլ մեղադրվում է` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու մեջ։ Խուզարկություն է կատարվել նաև ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ: Հարցաքննության է կանչվել նաև ՊաշտպանությաՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: ևս մեկ չարաշահում էլ ՊՆ ապրանքների և ծառայությունների ընդունման տեխնիկական հանձնաժողովում է բացահայտվել: Պաշտոնյան հինգ տարի ստացել է 31 մլն.-ից դրամից ավելի կաշառք` տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող կահույք ընդունելու դիմաց: 

Նոր բացահայտումներ կան նաև Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում: Պարզվել է, որ Նախկին տնօրեն ռուզան Ազիզյանը մի քանի տարի շարունակ աշխատակիցներին դրամական պարգևներ է տվել, բայց հետո պահանջել է գումարը վերադարձնել իրեն: 

Ամեն ինչ սկսվեց մեկ ամիս առաջ: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին տնօրենի հրաժարականը: Տնօրենը ծնողներին թույլ չէր տվել երեխաներին տանել երթի: Մեկ օր հետո տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Տնօրեն Ռուզան Ազիզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեկ այլ կրթահամալիրում` Շիրակի պետհամալսարանում էլ մարզի դատախազությունը բուհի պաշտոնատարի լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր է ուղարկել ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ: