Array ( [mr_id] => 73729 [mr_node] => 68537 [mr_media] => 70721 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70721 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70721.jpg [media_name] => BOH Doktorakan .jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 11:27:16 )
Facebook Instagram Youtube
ԲՈԿ նոր նախագահը խանդավառված է, նախկինը` վիրավորված
Բարձրագույն որակավորման կոմիտեի նորանշանակ նախագահը Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող է ու Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ՝ աշակերտներին պատրաստում է միջազգային օլիմպիադաների:

22 տարեկանից ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: Մինչև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ նշանակվելը նրան գիտեր միայն մտերին շրջապատը: Նշանակումից հետո նաև անծանոթները ճանաչեցին: Առաջին ծանոթությունը, սակայն, ֆեյսբուքյան նկարներով, որոնք հայտնվեցին մեդիահարթակում: 

Հիմնականում հրապարակվել են 5-10 տարվա վաղեմության լուսանկարներ: Սմբատ Գոգյանը չի ուզում մաքրել ֆեյսբուքյան հաշիվը կամ փակել: Պարզաբանում է՝ լուսանկարները հումորային բնույթի են, նույնիսկ ծաղրական: Նացիստական համազգեստով լուսանկարն էլ ֆոտոշոփ է: 

Սմբատ Գոգյանի ֆեյսբուքայն էջը բաց է բոլոր հետաքրքրասերների համար: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ նշանակելու առաջարկն արել է փոխնախարար Հովհաննիսյանը: Սկզբում հրաժարվել է, հետո պայման դրել նախարարի առաջ: 

Ասում է՝ սկզբունքային մարդ է, ու չի փոխվելու: Ժամանակին դասավանդել է ԵՊՀ-ում: Արայիկ Հարությունյանն ու ինքը մտերիմներ են: Մոտ 5 տարի առաջ բաց նամակ են տարել ԵՊՀ ռեկտորատ, այդքանը: Դրանից հետո եթե հանդիպել են, միայն ողջունել ու որպիսություն հարցրել: Մայիսի 24-ին պաշտպանել է դոկտորականը, մինչև նշանակումն այն արդեն Բարձրագույն որակավորման կոմիտեում էր: 

Վստահեցնում է՝ որպես ԲՈԿ-ի նախագահ զրո ազդեցություն է ունենալու իր դոկտոր լինել-չլինելու վրա: Կոմիտեի նախկին նախագահին չի ճանաչում, բայց պատրաստվում է հանդիպման առաջարկ անել: 

ԲՈԿ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը վիրավորված է: Իր ազատման և նոր նախագահի նշանակման մասին կառավարության կայքից է իմացել: Այս առավոտ եկել է, հավաքել իրերը և հեռացել: ոչ ուզում է նկարահանվել, ոչ էլ որևէ մեկի հետ հանդիպել: Խոսակցությունը կիսատ է մնացել նաև վաղ առավոտյան Կրթության և գիտության նախարարի հետ ահնդիպման ժամանակ: 

ԲՈԿ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը դեռ չի որոշել հետագա անելիքը: Նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանը տրամադրված է անզիջում աշխատել: Խոստանում է կադրային ջարդ չանել: