Array ( [mr_id] => 73762 [mr_node] => 68546 [mr_media] => 70727 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70727 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70727.jpg [media_name] => 1633_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 16:09:55 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի վանական համալիրի թանգարան
Նիկոլ Փաշինյանը նաև այցելել է Նարեկացու անվան վարժարան: Փաշինյանը մասնակցել է Բաբաջանյանի կիսանդրու բացմանը:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային երկրորդ օրվա օրակարգը հիմնականում մշակութային է: Առաջին կանգառը Հայ առաքելական եկեղեցու Վանական համալիրում էր, որտեղ եկեղեցու ղողանջների ներքո մոսկվաբնակ հայերը ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի վարչապետին:

Նիկոլ Փաշինյանին դիմավորեց եւ եկեղեցի ուղեկցեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Համալիրի թանգարանում շրջայցից հետո Հայաստանի պատվիրակությանն ուղեկցեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի վարժարան:

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում ամեն ինչ արդեն պարտաստ է եւ հիմա փաստաթղթերի հարցն են լուծում, որպեսզի այն պետական կարգավիճակ ստանա: Այս վարժարանում, որը բացվելու է սեպտեբերին եւ կարող է ընդունել երկու հարյուր աշակերտ, դասավանդումը լինելու է հայերեն: Օտարերկրացի աշակերտները նույնպես կկարողանան սովորել այստեղ:

Հայկական պատվիրակությունը շրջայցից հետո մեկնեց փառքի բլուր, որտեղ գտնվում է հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանը: Վարչապետը ներկա եղավ Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությունը: 

Այս արարողությանը նույնպես ներկա էին տեղի հայերը, որոնք լուսանկարվեցին Հայաստանի վարչապետի հետ: