Array ( [mr_id] => 73751 [mr_node] => 68548 [mr_media] => 70729 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70729 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70729.jpg [media_name] => AdobeStock_73900751-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 16:22:32 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Մինչև մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի տույժերը կներվեն
Կառավարությունը հունիսի 11-ի նիստում որոշեց՝ առևտրային բանկերին հնարավորություն տալ ներել ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները, եթե նրանց վարկերը անհուսալի են ճանաչվել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը:

Սկզբում քննարկվում էր գյուղվարկերի գծով տույժ տուգանքների մարումը: Հետո որոշվեց զրոյացնել ֆիզիակակն անձանց բոլոր տեսակի` հիփոթեքային, սպառողական, գյուղատնտեսական վարկերի տույժ տուգանքները: Սահմանափակում չկա նաև, թե այդ տույժ տուգանքները ո՛ր թվականից են գոյացել և որքան են կազմում:

Փոփոխություններ կկատարվեն նաև հարկային օրենսգրքում: Նոր օրենքով, եթե բանկերը զիջեն ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները շահութահարկի մասով հարկային պարտավորություն չեն ունենա: Բանկերը, վարկային կազմակերպությունները առաջնահերթ կզրոյացնեն խոցելի խմբերի տույժերն ու տուգանքները:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պարզաբանեց, որ տույժ տուգանքների զրոյացումը կլինի մեկանգամյա գործողություն: Վարկերի տույժ տուգանքների զրոյացմանն ու չեզոքացմանն ազգային ժողովում անդրադարձել է նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա հայտնել է, որ կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն:

Վարկերի տույժ տուգանքների զրոյացումից հետո կանցնեն վարկային պատմությունները մաքրելուն:

Միայն գյուղվարկերի մասով տույժ տուգանքները կազմում են 3.5-4 մլրդ դրամ: Առաջարկվող շրջանակի ընդլայնման դեպքում թիվը 2-3 անգամ կմեծանա: Վարկերի տույժ տուգանքների զրոյացումը կսկսի մինչև հուլիսի մեկը: