Array ( [mr_id] => 73749 [mr_node] => 68549 [mr_media] => 59588 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59588 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59588.jpeg [media_name] => PR20130828181312_3.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-01 16:19:41 )
Facebook Instagram Youtube
ՄԱԿ-ի 120 երկիր դատապարտել է Իսրայելին 131 պաղեստինցիների սպանության համար
Միայն մարտի 30-ին Գազայի հատվածում 131 պաղեստինցի է սպանվել, 14 հազարը` վիրավորվել:

ՄԱԿ-ի գլխավոր դահլիճում ծափահարությունների և ուշադրության կենտրոնում Պաղեստինի պատվիրակությունն է: Նոր բանաձևով 120 երկիր դատապարտում է Իսրայելին Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունների համար: 

Միայն մարտի 30-ին Գազայի հատվածում 131 պաղեստինցի է սպանվել, 14 հազարը` վիրավորվել: ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում Իսրայելի զինուժին անհապաղ վերջ տալ բռնություններին: 

Բանաձևին դեմ էր միացյալ նահանգները: Դեսպան Հեյլին հարցնում է, թե ինչու ոչ ոք չի խոսում Իրանում ճգնաժամի մասին, բայց օրվա հարց է դարձել Գազան: 

Ընդունված բանաձևը իրավական հետևանքներ չի կարող ունենալ, բայց սա քաղաքական հետևանքներով որոշում է: Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարուղարին առաջարկվել է ստեղծել Գազայի բնակիչների պաշտպանության միջազգային մեխանիզմ: