Array ( [mr_id] => 73752 [mr_node] => 68550 [mr_media] => 70730 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70730 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70730.jpg [media_name] => 1528094451-20180604001348249305-original-960x540.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 16:30:05 )
Facebook Instagram Youtube
The President Is Missing. Բիլ Քլինթոնի առաջ գիրքը ռեկորդ է սահմանում
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վեպը Միացյալ Նահանգներում վաճառվել է 250.000 օրինակով:

«Նախագահը կորել է» կամ The President Is Missing վերնագրով գիրքը վերջին երեք տարում գերազանցել է ռեկորդները` դառնալով մեկ շաբաթում ամենաշատ վաճառված գիրքը:

Քլինթոնը գրել է՝ հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ: Նախագահի մտքերն ու հայտնի գրողի ոճը միավորվել են : Amazon-ում վեպն ամենաարագ վաճառվող գիրքն է:

Գիրքը հրատարակվել է հունիսի 4-ին ու միանգամից գլխավորել ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակը: «Նախագահը կորել է» թրիլերային ոճի վեպը պատմում է իր երկիրը հզոր կիբեռհարձակումից պաշտպանել փորձող նախագահի մասին: Showtime -ը որոշել է սերիալ է նկարահանել գրքի հիման վրա, պրեմիերան կլինի եկող տարի: