Array ( [mr_id] => 73753 [mr_node] => 68551 [mr_media] => 70731 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70731 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70731.jpg [media_name] => kvirikashvili-1528902262-1024x683.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-14 16:39:21 )
Facebook Instagram Youtube
Վրաստանի վարչապետի հրաժարականի պատճառները
Նոր վարչապետի թեկնածուն կառաջադրվի 7 օրում և նոր կաբինետ կկազմի:

2.5 տարի կառավարությունը գլխավորած վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել է պաշտոնավարումը շարունակել կառավարության այս կազմով:

Պատճառը հիմնավոր է, բայց միակը չէ: Վարչապետը հեռանում է, քանի որ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շաբաթներ շարունակ կուտակված էին կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները: 

Սպանված անչափահասների բարեկամներն են: Դեկտեմբերին դպրոցականների միջև ծագած վեճը ուսումնական հաստատությունից տեղափոխվեց փողոց, լեզվակռիվը վերածվեց զանգվածային ծեծկռտուքի, որի ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներից մահացան 2 աշակերտներ: 

Դատավարությունն ընթանում էր փակ դռների հետևում: Մի քանի նիստերից հետո խմբակային սպնությանը մասնակցելու մեղադրանքը ու մեղադրյալների թիվը կրճատվեց, ավելի քան 100 վկաներից որևէ մեկը չգործակցեց քննության հետ, հետո էլ դատարանն ընդհանրապես չկարողացավ տալ մեղավորի անունը: Ցուցարարները պնդում են, որ գործին միջամտել է բարձրաստիճան պաշտոնյա: Նրանց պահանջով ավելի վաղ հրաժարական էր տվել Վրաստանի գլխավոր դատախազը: Հաջորդ պահանջը Վարչապետի հրաժարականն էր:

Վրաստանի սահմանադրության համաձայն նոր վարչապետի թեկնածու կառաջադրվի 7 օրվա ընթացքում: Հաստատումից հետո նոր թեկնածուն 7 օր ունի նոր թիմ ձևավորելու և ծրագիր ներկայացնելու համար: