Array ( [mr_id] => 73757 [mr_node] => 68553 [mr_media] => 70709 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70709 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70709.jpg [media_name] => Ani lxh arcax copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 15:23:44 )
Facebook Instagram Youtube
Արցախի պատգամավորները քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Պահանջներն այս պահին Ազգային վերածնունդ կուսակցությունը միայնակ է ներկայացնում և միայնակ էլ պատասխանատվություն է ստանձնում հանրահավաքների կազմակերպման հարցում:

Իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները հանրահավաքներին դեմ չեն, բայց իրենց գործընկերոջը կոչ են անում հաշվի առնել երկրի յուրահատկություններն ու մարտահրավերները:

Հանրահավաքների կազմակերպիչ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով՝ հունիսի սկզբին Արցախում սկսած քաղաքացիական շարժումը վերածվում է քաղաքական շարժման, որի պահանջները ներկայացնելու համար ձևավորված հանրային խորհուրդը բավարար չէ:

Քաղաքական առաջին պահանջը նախագահի հրաժարականն է, հետո դատական համակարգի բարեփոխումները, քաղաքական դաշտի ազատականացումը, մամուլի ազատության ապահովումն ու քաղհասարակության ամրապնդումը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի գնահատմամբ իրավիճակն արտառոց չէ: Օրենքը հավաքները չի արգելում: Յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքը արտահայտելու, հանրահավաք հրավիրելու հարցում: Պարզապես դա պետք է անել՝ օրենքով սահմանված կարգով ու թույլատրված վայրերում:

Պահանջներն այս պահին Ազգային վերածնունդ կուսակցությունը միայնակ է ներկայացնում և միայնակ էլ պատասխանատվություն է ստանձնում հանրահավաքների կազմակերպման հարցում: Նրանց կարծիքով` իրավիճակը հնարավոր է հարթել ներարցախյան ռեսուրսով, հանրային ճնշման միջոցով: