Array ( [mr_id] => 73756 [mr_node] => 68554 [mr_media] => 70712 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70712 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70712.jpg [media_name] => f8f16fd38806a06ae89a58bad249d8621.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-13 15:38:57 )
Facebook Instagram Youtube
ԿԳ նախարարությունը չի կարող միջամտել Շիրակի պետական համալսարանի ներքին գործերին
Նախարարությունը կարող է դիրքորոշում հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց չի կարող միջամտել:

ԿԳ նախարարը Շիրակի պետական համալսարանում մնաց մի քանի ժամ, առանձին առանձին հանդիպեց ուսանողների, դասախոսների, աշխատանքից ազատված և իրենց իրավունքը դատական կարգով վիճարկող դասախոսների հետ: Աշխատանքից ազատված պրոռեկտորը նույնպես համալսարանում էր, պնդում էր, որ նույնիսկ ռեկտորի հրաժարականից հետո բուհում պառակտում կա:

Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ հոգաբարձուների խորհուրդը չի գործում, որովհետև կեսից ավելին ինքնաբացարկ է ներկայացրել, ինչի դեպքում այն ավտոմատ լուծարվում է:

Նախարարը հայտնեց, որ համալսարանի լարված մթնոլորտը թուլացնելու համար կողմերը պետք է միասին քննարկեն ցավոտ խնդիրները: Նախարարությունը կարող է դիրքորոշում հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց չի կարող միջամտել: 

Ըստ կրթության և գիտության նախարարի, պետք է հասնել մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: