Array ( [mr_id] => 74212 [mr_node] => 68864 [mr_media] => 70935 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70935 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70935.jpg [media_name] => 2367_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-06 17:05:12 )
Facebook Instagram Youtube
Վարչապետի այցի ընթացքում «Լիդիան Արմենիա»-ի և ցուցարարների հետ հանդիպմանը համաձայնություն չի կայացել
Կառավարությունը որոշել է քննարկումները շարունակել:

Վարչապետ Նիկոլ Փասշինյանին շրջապատում են Կեչուտի բնակիչները, որոնք պայքարում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ:

Մեկ այլ վայրում՝ Գնդեվազում Նիկոլ Փաշինյանին արդեն սպասում են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները: Նրանք էլ պահանջում են թույլ տալ իրենց աշխատել: Հանդիպումներից հետո բոլոր կողմերը հավաքվել են դահլիճային քննարկման: Կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների և բնապահպանների միջև բուռն բանավեճի ժամանակ վարչապետը նշեց, որ բոլոր որոշումները պետք է հիմնվեն փաստերի վրա: Կառավարության ղեկավարի խոսքով, այս փուլում պետք է ուրվագծել երկու հիմնական խնդիր՝ հանքի շահագործումն աղտոտում է արդյոք ջրային ավազանը և արդյոք բացասաբար է ազդում Ջերմուկ քաղաքի զարգացման վրա:

Հանքի շահագործման դեմ հանդես եկող բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ելույթների ժամանակ ծավալվում էր բուռն բանավեճ:

«Լիդիան Արմենիան» պնդում է, որ ցուցարարների խոչընդոտի հետևանքով օրական կես միլիոն դոլարի վնաս է կրում և առ այսօր ընկերությանը հասցվել է արդեն 14 միլիոն դոլարի վնաս: Բնապահպաններն էլ շեշտում են՝ իրենց պայքարը ոչ թե ընկերության, այլ հանքի շահագործման դեմ է, քանի որ դրա հետևանքով հասցվում է ահռելի վնաս բնապահպանությանը:

«Լիդիան Արմենիա»-ի կողմից ի վերջո առաջարկ հնչեց՝ ստուգել ընկերության բոլոր փաստաթղթերը և գործը հանձնարարել Ազգային անվտանգության ծառայությանը, բայց մինչև այդ իրենց աշխատանքները չեն կարող կաթվածահար լինել, քանի որ դա բացասական ազդակ է ներդրողների համար:

Համաձայնության հասնել չհաջողվեց: Ժամկետներ չհստակեցվեցին, կառավարությունը որոշեց՝ քննարկումներ դեռ կլինեն, վերջնական դիրքրոշումը պարզ կդառնա ավելի ուշ: