Մոլորակի խոշորագույն տնտեսությունների միջև պատերազմը պաշտոնապես սկսվել է: Առաջին կրակոցը հնչեց Վաշինգտոնից:
Այս ստորագրությամբ նախագահ Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների 2.5 տոկոս հարկը դարձրեց 25 տոկոս: Նախընտրական հերթական խոստումը նախագահը կյանքի է կոչում Ամերիկան կրկին հզոր դարձնելու հիմնավորմամբ, այս կերպ Թրամփը փորձում է լրացնել հսկայական դեֆիցիտն ու հավասարակշռել իր ձևակերպամամբ` անարդար շուկայական հարաբերությունները:
25-ը 25-ի դիմաց քաղաքականությունը Չինաստանի պատասխան կրակոցն է Ամերիկային:
Պեկինը Վաշինգտոնի դեմ պատերազմի դաշտ միայնակ դուրս չի գա: Երկիրը շարունակելու է կատարել ստանձնած պարտավորությունները բայց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը տեղեկացնելու է Միացյալ Նահանգների կողմից իր երկրի շահերը ոտնահարելու մասին:
Ամերիկան կրկին հզոր դարձնելու ճանապարհին Թրամփն առևտրային պատերազմ է սկսել միաժամանակ մի քանի ռազնաճակատներում`մարտի դաշտում հերթով կորցնելով խոշորագույն առևտրային ու դիվանագիտական գործընկերներն: Չինաստանից առաջ Միացյալ նահանգները սկսեց հարկային կոշտ քաղաքականություն վարել Կանադայի, Մեքսիկայի ու Եվրամիության հետ: Այդուհանդերձ Չինաստանի հետ առճակատումը ամենամեծ ֆինանսական հարվածը կհասցնի ոչ միայն ամերիկյան շուկային, ֆինանսական պայթյունի բեկորներն անխուսափելիորեն կխոցեն համաշխարհային շուկան: