ԲՀԿ-ն առաջարկում է անցնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի, բայց որպեսզի մարզերից պատգամավորներ լինեն կուսակցությունն առաջարկում է քվետավորել մարզային թեկնածուներին: Կուսակցական ցուցակներում քվոտավորված թեկնածուների հերթականությունը կլինի ըստ մարզերի բնակչության թվի:
Բանավեճը երկար կշարունակվեր, եթե պատգամավորներից մեկը չառաջարկեր ընտրակարգի վերաբերյալ քննարկման համար հատուկ մեկ այլ նիստ գումարել: Դրանից հետո միայն Սերգեյ Բագրատյանն անցավ հաջորդ առաջարկին: Բհկ-ն առաջարկում է անվավեր ճանաչել այն քվաթերթիկները, որոնց վրա կհայտնաբերվի գրիչի հետք:
Մեկ այլ առաջարկով ԲՀԿ-ն առաջարկում է, որ զինվորականների քվեարկության ժամանակ ուղեկցող վերադաս սպաներ չլինեն տեղամասում: Վիգեն Սարգսյանը խնդրեց պարզաբանել` ինչ է նշանակում վերադաս սպաներ տեղամասում չլինեն:
Վիգեն Սարգսյան, սա բարդացնելուց բացի ոչ մի բան չի անելու:
Ի վերջո պայմանավորվեցին ընդհանուր ձեւակերպմամբ հարցը լուծել, որպեսզի ընտրությունների ժամանակ լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն: Այս նիստով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները, որից հետո պայմանավորվեցին հանդիպել հաջորդ շաբաթ առաջարկները քննարկելու արդեն կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Մինչեւ այդ կառավարական հանձնաժողովը Հասարակական կազմակերպությունների հետ քննարկում էր համամասնական ցուցակում կանանց քվոտավորման հարցը, որի տոկոսը հաջորդ ընտրություններին նախատեսվում է բարձրացնել, բայց ՀԿ-ներն առաջարկում են հաջորդ ընտրություն համարել հենց այս` արտահերթ ընտրությունը: