Array ( [mr_id] => 74220 [mr_node] => 68869 [mr_media] => 70938 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70938 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70938.jpg [media_name] => 1582140.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-06 17:22:53 )
Facebook Instagram Youtube
Աշխարհի առաջնությունը երեք օրով տեղափոխվում է Երևան
Հայաստանում երեք օր կգործեն ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆան գոտիներ:

Կիրակի սպասվող լեգենդների խաղին ընդառաջ ազատության հրապարակում պաշտոնապես տրվեց փառատոնի մեկնարկը:

Համաշխարհային հռչակ ունեցող մոտ 50 լեգենդար ֆուտբոլիստներ շաբաթ օրը կժամանեն Երեւան: Եվրոպայի եւ լատինական Ամերիկայի աստղերը վարպետության դասեր կտան, ինքնագրեր կբաժանեն, կիրակի էլ` կմրցեն միմյանց հետ:

Ֆան գոտիներն արդեն տեղադրվել են: Այնտեղ սպասվում են բազմաթիվ ֆուտբոլային խաղեր, մրցույթներ: Երեւան են ժամանել ֆրիսթայլի Ռուսաստանի չեմպիոնները:

Մեկնարկել է նաև թենիս-բոլի Հայաստանի առաջին առաջնությունը: 4 լավագույն թիմերը Երեւան ժամանող համաշխարհային աստղերի հետ մրցելու հնարավորություն կունենան:

Ազատության հրապարակում տեղադրված ֆան գոտիների մուտքն ազատ է, խաղերին մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել: Փառատոնի առաջին օրը նախատեսված է քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումների դիտում եւ երգչուհի Վերա Բրեժնեւայի համերգը: