Ադրբեջանի բանակը թաքցնում է երեք զինծառայող կորցնելու մասին տեղեկությունը: Փաստը հայտնի է դարձել ադրբեջանական անկախ «Մեյդան թիվի»-ին: Աղբյուրը զինվորներից մեկի հարզատներն են: Պատմել են, որ երեք զինվորները մահացել են նախօրեին` ավտովթարից:
Սա այն գյուղն է, որն ադրբեջանցիներն իբրև թե ազատագրել են: Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել մայիսյան դիրքային տեղաշարժերը: Հայկական զինուժն այստեղ հրդեհել և ոչնչացրել էր ադրբեջանական նոր դիրքերից մեկը` հակառակորդին թույլ չտալով ինժեներական աշխատանք կատարել և ամրանալ:
Սպանված զինվորներից մեկի լուսանկարը տարածել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ադիլ Ալիևը ու հավելել, որ սպանվածը մասնակցել է Նախիջևանի ուղղությամբ վերջին գործողություններին: Երեք զինվորները պայմանագրային էին, սպա հետախույզներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուռ է, բուռն քննարկում են սկսել ադրբեջանցի օգտատերերը: Գրում են նաև 4-րդ սպանվածի մասին:
Ադրբեջանում բանակի մասին լուրերը հրապարակվում են խստացված օրենքներով և ստուգումներով: Ոչ մի լրատվամիջոց սպանվածների մասին չի հաղորդում: