Array ( [mr_id] => 74225 [mr_node] => 68871 [mr_media] => 70932 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70932 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70932.jpg [media_name] => 2354_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-06 12:23:15 )
Facebook Instagram Youtube
Վայոց ձոր կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիոն բացահայտումներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղմկահարույց բացահայտումներին՝ նշելով, որ կոռուպցիոն գործերով բյուջե վերադարձվող գումարի չափը հստակ կլինի առաջին արդյունքներն ամփոփելուց հետո:

Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիների բոլոր նամակներին անդրադառնալու են, խնդիրները լուծելու են՝ հորդորելով համբերատար լինել, քանի որ մեկ օրում ստանում են այնքան նամակ, որքան նախորդ կառավարությունը՝ մեկ ամսում: 

Այնուհետև վարչապետը մեկնեց Արենի գյուղ, որտեղ հայտարարեց, որ Հայաստանում չկան ու չեն լինելու արտոնյալներ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղմկահարույց բացահայտումներին՝ նշելով, որ կոռուպցիոն գործերով բյուջե վերադարձվող գումարի չափը հստակ կլինի առաջին արդյունքներն ամփոփելուց հետո: 

Վարչապետն անդրադարձել է սահմանային լարվածությանը, ասել, որ կա որոշակի քաղաքական ու ռազմաքաղաքական լարվածություն: 

Խոսելով հուլիսի 11-ին Բրյուսելում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կմասնակցի, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա: 

Վարչապետը հույս է հայտնել, որ ձևակերպումները վերջնական փաստաթղթում կլինեն հավասարակշռված և հաշվի կառնեն նաև Հայաստանի շահը: