Array ( [mr_id] => 74222 [mr_node] => 68872 [mr_media] => 70940 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70940 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70940.jpg [media_name] => divan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-06 18:13:19 )
Facebook Instagram Youtube
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատուն
«Նոր Հայասան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները կաթողիկոսին մեղադրում են սուրբ գեղարդից մի հատված կտրելու և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին վաճառելու մեջ: Եկեղեցին պարզաբանում է՝ նվիրել են ռուս ուղղափառ եկեղեցուն:

Կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցուցարարները ներխուժեցին Մայր Աթոռի դիվանատան տարածք: «Նոր Հայասան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Մայր Աթոռի միաբան Կորյուն աբեղա Առաքելյանի գլխավորությամբ պահանջեցին հանդիպում կաթողիկոսի հետ: Սկսվեց քաշքշուկ ցուցարարների և դիվանատան հոգևորականների միջև:

Կորյուն աբեղան և ցուցարարները կաթողիկոսին մեղադրում են եկեղեցական օրենքները խախտելու, սուրբ գեղարդից մի հատված կտրելու և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին վաճառելու մեջ:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պարզաբանեց, որ սուրբ մասունքը որևէ աշխարհականի, պաշտոնայի չեն կարող վաճառել կամ նվիրել: Ամենայն Հայոց կաթողիկոսը փակ հանդիպման ժամանակ Ռուս ուղղափառ եկեղեցուն է փոխանցել սուրբ գեղարդից մի փոքրիկ մասունք: Այն գտնվում է Սանկտ-Պետերբուգրի Կոնստանտին Էլենի վանքում:

Հոգևորականները ցուցարարներից պահանջեցին փաստեր ներկայացնել և դրանից հետո միայն նստել երկխոսության սեղանի շուրջ: Իսկ Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը Մայր Աթոռում արդեն քննարկում են: 

Միջադեպի մասին իմանալուց հետո, Մայր Աթոռ եկավ էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը: Դիանա Գասպարյանը փորձեց հարթել իրավիճակը: 

Մայր Աթոռի դիվանապետը հայտարարեց. ցուցարաները խոչընդոտում են իրենց աշխատանքը: Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը դիմեց իրավապահների աջակցությանը: 

Ցուցարարներն անդրդվելի էին. հայտարարեցին, որ շարունակելու են մնալ դիվանատանը` մինչև կաթողիկոսի հրաժարականը: