Array ( [mr_id] => 74227 [mr_node] => 68874 [mr_media] => 70942 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70942 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70942.jpg [media_name] => veolia-jur-phby-n-parzabanum-e-n128922-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-06 18:44:08 )
Facebook Instagram Youtube
Վեոլիա Ջուր. Ջրազրկման պատճառը վթարներն էին, որոնք վերացվել են
«Վեոլիա Ջրի» թեժ գիծն ունի 30 հեռախոսային գիծ, բոլորն էլ գերծանրաբեռնված են եղել, դա է պատճառը, որ հաճախ բողոքները մնացել են անպատասխան:

Պետք է լիներ բողոքի ակցիա «Վեոլիա Ջրի» դեմ, փոխարենը ընկերության ամբողջ տնօրինությունը` հայ ու ֆրանսիացի մասնագետներով եկել են ասելու, թե ինչու վերջին օրերին ջուր չկար: 

Սկզբում մեկ, հետո երկրորդ պոմպը փչացավ, երբ արդեն երկու պոմպերն էլ փոխել էին, շարքից դուրս եկավ ջրատար: Ու այդ ամենը համընկավ թեժ ամռան ամենաշոգ օրերին, սկսվեց ջրազուրկ խուճապը: 

Տեխնիկական խնդիր էլ չկա, ջրամատակարարումը վերականագնվել է: Ավելին, ջրաքանակը պահանջվածից շատ է, ռեզերվային պահուստներն էլ են օգտագործում: «Վեոլիա Ջուր»-ն հանգստացնում է սպառողներին ու խոստանում նման մասշտաբի ջրազրկումներ էլ չեն լինի, հավատացնում են նաեւ, որ ջուր չեն վաճառում: Ջրաշխարհն էլ որեւէ կապ չունի ջրազրկումների հետ: 

«Վեոլիա Ջրի» թեժ գիծն ունի 30 հեռախոսային գիծ, բոլորն էլ գերծանրաբեռնված են եղել, դա է պատճառը, որ հաճախ բողոքները մնացել են անպատասխան: Խոստանում են, շուտով ավելի վիրտուալ էլ դառնալ` նոր հաստիք կլինի ֆեյսբուքյան ահազանգերին պատասխանելու համար: