Array ( [mr_id] => 74234 [mr_node] => 68877 [mr_media] => 70943 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70943 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70943.jpg [media_name] => 1869495.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 16:37:21 )
Facebook Instagram Youtube
Ցուցարարները շարունակում են մնալ դիվանատանը
Մայր Աթոռը գեղարդը ցուցադրել է, բայց ցուցարարները շարունակում են պահանջել կաթողիկոսի հրաժարականը:

Երկրորդ օրն է ցուցարարները շարունակում են մնալ դիվանատանը: Տարածքում տեղադրել են 6 վրան: Ակցիայի մասնակիցները Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում են սուրբ գեղարդը կտրելու և աշխարհականի վաճառելու մեջ: Մեղադրանքին Մայր Աթոռը պատասխանեց գեղարդը ցուցադրելով ու հայտարարելով, որ սուրբ մասունիքց ոչ մի կտոր չի պակասել: Մեկ ամբողջ օր, Կաթողիկոսի հատուկ կարգադրությամբ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը երկրպագության դրվեց Մայր Տաճարում:

Ցուցարաները հիմա էլ պնդում են, թե Մայր Աթոռում ցուցադրված սուրբ գեղարդը կրկնօրինակն է: Մայր Աթոռը հերքում է նաև այս մեղադրանքը` նշելով, որ միայն Հայ առաքելական եկեղեցին ունի իրական սուրբ գեղարդը` երկու կնիքով: Հենց դրանով էլ սուրբ գեղարդը տարբերվում է կրկնօրինակներից:

Գարեգին Երկրորդին մեղադրանք ներկայացնող Կորյուն աբեղան պնդում է, որ անգամ կաթողիկոսն իրավունք չունի սուրբ գեղարդից նույնիսկ մեկ փշրանք նվիրելու այլ եկեղեցու, քանի որ այն ազգային արժեք է: Մայր Աթոռը պարզաբանեց՝ մասունքներ նվիրելը եկեղեցական ավանդույթ է, դրանում արտասովոր կամ դատապարտելի ոչինչ չկա: