Array ( [mr_id] => 74240 [mr_node] => 68878 [mr_media] => 70041 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70041 [media_album] => 9 [media_path] => media/2018/04/70041.jpg [media_name] => 20907_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-27 16:15:58 )
Facebook Instagram Youtube
Արմեն Սարգսյան. Պատերազմը ողբերգություն կլինի բոլորի` նաև Ադրբեջանի համար
Նախագահը շեշտում է միակ ելքը խաղաղ բանակցությունն է, որի պատասխանատուն այսօր կառավարությունն է ու վարչապետը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի երիտասարդական ֆորումին նախագահը անդրադարձավ ներհայաստանյան տուրիզմի զարգացմանը: Արմեն Սարգսյանի խոսքով, շատ քիչ հայեր են հանգիստն անցկացնում Շիրակում և Արցախում, ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ է այցելում Գյումրի և Ստեփանակերտ:

Նախագահը խոսեց նաև ղարաբաղյան խնդրի մասին, ընդգծեց՝ ուժային որևէ լուծում անընդունելի է: Կուտակվել է մեծ թվով զենք և պատերազմը ապրիլյանի պես չի լինելու, այն կդառնա մեծ ողբերգություն առանց բացառության բոլոր կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար:

Նախագահը շեշտում է միակ ելքը խաղաղ բանակցությունն է, որի պատասխանատուն այսօր կառավարությունն է ու վարչապետը:

Նախագահն էլ իր դերը տեսնում է խորհրդատվության, դիվանագիտական փորձի փոխանցման մեջ՝ հավելելով, որ պատրաստ է լինել գործող կառավարության քաղաքականությունը աշխարհին ներկայացնող դեսպան: