Array ( [mr_id] => 74233 [mr_node] => 68879 [mr_media] => 70944 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70944 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70944.jpg [media_name] => Politexnik copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 16:47:41 )
Facebook Instagram Youtube
Գիտություն և բանակ. Գիտական վաշտում ծառայության 18 տեղի համար մրցում է 156 երիտասարդ
Գիտական վաշտը կլինի Երևանում` ռազմաավիացիոն համալսարանում:

Ամառային զորակոչի մի բաղադրիչը` պոլիտեխնիկական համալսարանի դահլիճում է, քննաթերթիկով: Առաջին անգամ առանձին ստորաբաժանումով կծառայեն ապագա գիտնականները:

156 մասնակից 18 տեղի համար: Երևանի ու մարզերի զինակոչիկները գիտական վաշտում ծառայելու համար դիմել են պաշտպանական գերատեսչություն, հերթագրվել ու առաջին փուլին են մասնակցում: Լավագույն 50-ը կանցնի երկրորդ փուլ: Երրորդ փուլ անցածներն էլ կհայտնվեն գիտնականների խմբում:

Գիտական վաշտը կլինի Երևանում` ռազմաավիացիոն համալսարանում: Գերատեսչությունը կառաջադրի խնդիրները, երեքական խմբերն էլ կանեն հետազոտություններ, կներկայացնեն առաջարկներ: 18 հոգանոց վաշտում կգործեն 6 խմբեր` 3-ական զինծառայողներով և 6 ուղղություններով:

Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին շարունակվում է նաև Թումո բանակ ծրագիրը, որի շնորհիվ զորամասերում ծառայող զինվորները հնարավորություն ունեն ծանոթանալ բարձր տեխնոլոգիաներին, տիրապետել ծրագրավորմանը, համակարգչային ծառայություններին և զորացրվելուց հետո սովորել կամ աշխատել տտ ոլորտում: