Array ( [mr_id] => 74235 [mr_node] => 68880 [mr_media] => 67848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67848 [media_album] => 7 [media_path] => media/2017/11/67848.jpg [media_name] => 505022.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-11-30 11:08:13 )
Facebook Instagram Youtube
3 տարում ՀՀ տնտեսությունում գրանցվել է 600 մլն դոլարի ամերիկյան ներդրում
Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ, որոնք պետք է կազմակերպվեն հնրավորինս շուտ և պատշաճ կերպով:

Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայկական բաժնի առաջին ղեկավարը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է հայասատնի հետ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Նահանգների համար:

Դեսպանն ընդգծել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները 600 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ: Նախորդ տարի էլ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 2008-ի ցուցանիշը` հասնելով 42 տոկոսի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում եւս 30 տոկոսի աճ է գրանցվել: 

Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ, որոնք պետք է կազմակերպվեն հնրավորինս շուտ և պատշաճ կերպով:

Դեսպանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձանժողովի աշխատանքն ամրապնդելու կարիք կա, որպեսզի այն կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Ռիչարդ Միլզը վստահ է, որ այդ կերպ կբարրձրանա նաև ընտրական գործընթացի հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: