Array ( [mr_id] => 74241 [mr_node] => 68882 [mr_media] => 70948 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70948 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70948.png [media_name] => pikspost1126969n_5636_4932746_copy.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 17:16:41 )
Facebook Instagram Youtube
Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը կալանավորվել են
Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ և Հայանիստ գյուղերի խաչմերուկում խուլիգանությանը մասնակցել է նաև Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Նա մեղադրյալ է ներգրավված նաև ավելի վաղ Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքով:

Մեկ ամիս անց՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխվում է: Ոչ թե ստորագրություն չհեռանալու մասին, այլ կալանավորում: Նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունի-ՆորԱրեշ խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Դրանից բացի, նրան մեղադրանք է առաջադրվել նաև նույն օրը Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքով՝ խմբի կազմում զենքի գործադրմամբ հասարակական կարգը խախտելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ և Հայանիստ գյուղերի խաչմերուկում խուլիգանությանը մասնակցել է նաև Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Նա մեղադրյալ է ներգրավված նաև ավելի վաղ Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքով:

Նրա խափանման միջոցը ևս փոխվել է: Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը հուլիսի 6-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է: