Array ( [mr_id] => 74243 [mr_node] => 68883 [mr_media] => 70946 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70946 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70946.jpg [media_name] => d5f9734286a81fe43a499e20ce28edf3_w870_h390.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 16:58:15 )
Facebook Instagram Youtube
Արմավիր քաղաքի 12 մանկապարտեզներից 4-ն անհապաղ նորոգման կարիք ունեն
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարը մանկապարտեզի հարցը համարում է համայնքի գլխավոր խնդիրներից մեկը. տեղ չլինելու պատճառով քաղաքապետարան շատերն են դիմում:

Արմավիր քաղաքի՝ 1965 թ-ին կառուցված 8-րդ մանկապարտեզի շենքն ու գույքը մասնակի նորոգել էին 2015-ին` պահպանելով խորհրդային ժամանակներից մնացած գույքը: Ֆոքս օն Չիլդրեն Նաու բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն այժմ կահավորել է մանկապարտեզն ու նոր խաղահրապարակ կառուցել:

Մանկապարտեզում գործում է 5 խումբ, հաճախում է 115 երեխա: Տնօրենի խոսքով` պայմանները բարելավելուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաներն ավելացել են: Արդեն ստացել են ընդունելության 50 դիմում:

Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարը մանկապարտեզի հարցը համարում է համայնքի գլխավոր խնդիրներից մեկը. տեղ չլինելու պատճառով քաղաքապետարան շատերն են դիմում:

Արմավիր քաղաքում գործող 12 մանկապարտեզներից 4-ն անհապաղ նորոգման ու կահավորման կարիք ունեն: