Array ( [mr_id] => 74244 [mr_node] => 68884 [mr_media] => 70947 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70947 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70947.jpg [media_name] => 01.07.15-2526viva.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-07 17:00:33 )
Facebook Instagram Youtube
ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային ջրատաքացուցիչները մշտական տաք ջուր կապահովեն արտադրամասում
2 նոր ավտոմեքենա և էլեկտրական հեծանիվներ՝ ի պաշտպանություն բնության :

2 նոր մեքենա՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվերն է. Խոսրովի անտառը հրդեհներից ավելի արագ և արդյունավետ պաշտպանելու համար: Մեքենաներն էլ հարմարեցված հրդեհաշիջման աշխատանքների համար, կահավորված տեխնիկական անհրաժեշտ միջոցներով՝ առաջին օգնություն ցույց տալու համար:

Նոր մեքենաների կողքին էլեկտրական հեծանիվներն են: Դրանք լիցքավորվում են բացառապես արևային էներգիայով՝ չաղտոտելով օդը: Հեծանիվները էքստրիմի սիրահարների համար են, որոնք ժայռը բարձրանում են երկանիվով՝ զգալով թարմ օդը և ուրցի բույրը: 

Ուրցաձորից մոտ 10 կմ այն կողմ Շաղափ գյուղն է: Այստեղ ևս արևից էներգիա են քամում և տնտեսական շահույթ ստանում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ Հօլանի բնամթերքի մշակման արտադրամասում մշտապես տաք ջուր կլինի: Արտադրամասից ստացված հասույթը կուղղվի համայնքի տնտեսական և սոցիալական ծրագրերի զարգացմանը: 

Այս երկու համայնքներն իրենց օրինակով են ցույց տալիս, թե ինչպես օգտագործել բնությունը՝ այն չաղտոտելով: