Facebook Instagram Youtube
Լեգենդների խաղը` ուղիղ հեռարձակմամբ
Ժամը 20-ին կսկսվի Եվրոպայի ու Հվ. Ամերիկայի լեգենդների հանդիպումը:

Երրորդ օրն է «Մունդիալ 2018»-ի եռուզեռը ապահովում է քաղաքի հագեցած ֆուտբոլային օրը: Ուրբաթ Ազատության հրապարակում պաշտոնապես բացվեցին Մունդիալի ֆան գոտիները, որոնց մուտքն ազատ է: Անցկացվեցին մրցույթներ, մեծ էկրանի վրա ցուցադրվեցին քառորդ եզրափակիչ հանդիպումները: 

Համաշխարհային հռչակ ունեցող մոտ 50 ֆուտբոլիստներ արդեն Երևանում են: Եվրոպայի և լատինական Ամերիկայի աստղերը կիրակի կմրցեն միմյանց հետ: Նախաձեռնության հեղինակները լեգենդներին հրավիրելու համար աշխատել են ամիսներով:

Մինչև բուն խաղին պատրաստվելը, հարկավոր էր ամբողջ քաղաքում ապահովել ֆուտբոլային տոնը: Այդ պատճառով տեղադրվեցին ֆան գոտիներն, որտեղ ֆուտբոլային խաղեր, մրցույթներ անցկացվեցին, իրենց հմտություննեորվ զարմացրեցին ֆրիսթայլի Ռուսաստանի չեմպիոնները: Առաջին անգամ անցկացվեց թենիս-բոլի Հայաստանի առաջնություն, որի հաղթողները մրցեցին լեգենդների հետ:

Ֆիգու, Ռոնալդո, Կաֆու, Բատիստուտա, Մալդինի, Գիգս... այս և մյուս աստղերի հետ հայ երկրպագուն այսքան մոտիկից շփվելու հնարավորություն երբևէ չի ունեցել: 

Միջոցառումների շարքը կավարտվի հուլիսի 8-ին` Եվրոպայի և Հարավային Ամերիկայի լեգենդների ֆուտբոլային խաղով: Այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Արմենիա ԹիՎի»-ն: