Array ( [mr_id] => 74248 [mr_node] => 68893 [mr_media] => 70949 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70949 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70949.jpg [media_name] => 2355_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 12:21:57 )
Facebook Instagram Youtube
Ամուլսարի հանքի վերաբերյալ համաձայնություն չկայացավ
Վարչապետը սկզբից Կեչուտցիներին հանդիպեց ու հայտարարեց՝ իր այցն ունի փաստահավաք նշանակություն:

 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության խմբի անդամներն են: Ջերմուկից, Գնդեվազից, Կեչուտից եկել հասել են կառավարություն՝ ներկայացնելու իրենց պահանջները: Մեկ ամսից ավելի պայքարում են՝ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: 

Ակցիայի մասնակիցները պաստառներով, վանկարկումներով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով հասան «Լիդիան Արմենիայի» գրասենյակ: Հայտարարեցին՝՝թույլ չեն տալու, որ հանքը շահագործվի: 

Ամուլսարի տեղադիրքն է վերևից: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևեց Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ամուլսարի բարձունքից ներքեվ բողոքի ակցիաներ են՝ մի քանի կետով: Բողոքում են ջերմուկցիները, գնդեվազցիները, կեչուտցիները. նրանք դեմ են Ամուլսարի շահագործմանը: «Լիդիանի» աշխատակիցներն էլ հակառակն են պնդում՝ հանքի շահագործումը վնաս չի հասցնի համայնքներին ու պահանջեցին՝ բացել հանք տանող ճանապարհը: 

Վարչապետը սկզբից Կեչուտցիներին հանդիպեց ու հայտարարեց՝ իր այցն ունի փաստահավաք նշանակություն:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև հավաքվեցին դահլիճային քննարկման ու բաժանվեցին երկու՝ դեմ և կողմ թեվերի: 

«Լիդիան Արմենիան» պնդում է՝ ցուցարարների խոչընդոտի հետևանքով օրական կես միլիոն դոլարի վնաս են կրում և առ այսօր ընկերությանը հասցվել է արդեն 14 միլիոն դոլարի վնաս: 

Կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների և բնապահպանների միջև բուռն բանավեճ սկսվեց: 

«Լիդիան» ընկերության ներկայացուցիչներն առաջարկեցին՝ ստուգել ընկերության բոլոր փաստաթղթերը և գործը հանձնարարել Ազգային անվտանգության ծառայությանը, բայց մինչև այդ իրենց աշխատանքները չեն կարող կաթվածահար լինել, քանի որ դա բացասական ազդակ է ներդրողների համար: 

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին՝ «Լիդիան Արմենիան» արդեն նախագծային շեղումներ է թույլ տվել: 

Հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ: Նիկոլ Փաշինայնի խոսքով՝ եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում: 

Նիկոլ Փաշինյանը երկու կողմերին էլ բացատրեց՝ որոշումները պետք է հիմնվեն փաստերի վրա: Ակցիայի մասնակիցները պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը:«Լիդիան Արմենիան» եվս պատրաստ է ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: 

Համաձայնության հասնել չհաջողվեց: Ժամկետներ չհստակեցվեցին, կառավարությունը որոշեց՝ քննարկումներ դեռ կլինեն, վերջնական դիրքրոշումը պարզ կդառնա ավելի ուշ: Վարչապետ Փաշինյանը հայտրարեց՝ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կհայտնի իր դիրքորոշումը: