Array ( [mr_id] => 74249 [mr_node] => 68894 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
Facebook Instagram Youtube
ԸՕ բարեփոխում. Խորհրդարանական և կառավարական հանձնաժողովները նիստեր են գումարել
Խորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստին պայմանավորվեցին, որ հաջորդ նիստը շաբաթվա ընթացքում կգումարեն կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խորհրդարանական հանձնաժողովում 4 խորհրդարանական ուժերը շաբաթվա ընթացքում ներկայացրեցին իրենց պատկերացումները փոփոխությունների վերաբերյալ: Գլխավոր տարաձայնությունն այս պահին վերաբերում է ընտրակարգին: Կառավարական հանձնաժողովն ու Ելքը առաջարկում են անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի փակ ցուցակներով: ՀՀԿ-ն մտավախություն ունի, որ այս ընտրակարգը պակաս դեմոկրատական է, որովհետև քաղաքացիները հնարավորություն չեն ունենում մասնակցել ընտրական ցուցակները ձևավորելու գործընթացին: Բացի այդ` այս դեպքում մարզերի ներկայացուցիչները կարող են ընդգրկված չլինել այդ ցուցակներում: ԲՀԿ-ն խնդիրը լուծելու համար առաջարկում է քվոտավորել մարզերը: ՀՅԴ-ն խնդիրը լուծելու համար առաջարկում է ընտրության գնալ բաց ցուցակներով:

Ընդհանուր մոտեցումները ճշտելու և կոնսենսուսային լուծում գտնելու համար հանձնաժողովը որոշեց առանձին նիստ գումարել միայն այս հարցը քննարկելու համար: Հաջորդ էական դրույթը վերաբերում է կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերին: Կառավարական հանձնաժողովն ու «Ելք» դաշինքն առաջարկում են մեկական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը: 

Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ ևս քննարկման գլխավոր հարցերից մեկը քվեարկողների ցուցակները մաքրելն է: «Ելքը» առաջարկում է ընտրություններին մասնակցելու իրավունք չտալ ժամկետանց կամ անվավեր փաստաթղթերով: Այդ քաղաքացիների թիվը մոտ 200 հազար է: ՀՀԿ-ն կարծում է, որ այդ ցուցակները ստուգելը կառավարության գործն է և կառավարությունը պետք է արշավ անի, հասկանալու համար, թե ով է փաստացի բնակվում Հայաստանում և ով է, որ ալքել է երկիրը:

Խնդիրը լուծելու համար ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին օգտագործել միմիայն նույնականացման քարտեր: Դրանով կլուծվի ոչ միայն անվավեր փաստաթղթերի հարցը, այլև կհեշտանա գրանցման ու ընտրության պրոցեսը: Բացի այդ` միանգամից երկարաժամկետ խնդիր կլուծվի` քաղաքացիները մասսայական ID քարտեր կունենան: 

Նախորդ ընտրություններին ընտրատեղամասերը կահավորվել էին տեսախցիկներով, սակայն դա օրենքում ամրագրված չէր: Այդ տեսախցիկները օգտագործելուց հետո կառավարությունը տրամադրել է տարբեր գերատեսչությունների: ՀՀԿ-ն առաջարկում է հիմա ևս գնել և բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ, որոնք հետագայում նույնպես կտրամադրվեն գերատեսչություններին: Այս առաջարկին դեմ չէ նաև «Ելքը», ավելին՝ նրանք առաջարկում են Տեղամասային կենտրոնները նույնպես տեսախցիկներով ապահովել: 

Բայց ՀՀԿ-ի գլխավոր առաջարկն է ոչ միայն ընտրությունների գրանցումը կատարել տեխնիկական սարքելով, այլև բուն ընտրությունը: Սա կվերացնի ընտրական պրոցեսի նկատմամբ բոլոր կասկածները: 

Մինչև այս պահը դեռևս հստակեցված չէ խորհրդարանական և կառավարական հանձնաժողովների գործակցության ձևաչափը: Դեռևս հայտնի չէ, թե խորհրդարանական մեծ օրակարգ ընտրական օրենսգրքի փոփոխության քանի օրինագիծ կմտնի` 1 միասնական, թե 2` խորհրդարանական և կառավարական հանձնաժողովների: Խորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստին պայմանավորվեցին, որ հաջորդ նիստը շաբաթվա ընթացքում կգումարեն կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: