Array ( [mr_id] => 74251 [mr_node] => 68897 [mr_media] => 70950 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70950 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70950.jpg [media_name] => nakh-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 13:01:03 )
Facebook Instagram Youtube
Բաքվի նախիջևանյան կորուստները. Ադրբեջանը կորցրել է 3 սպա, 11 զինծառայող վիրավորվել է
Նախիջևանի բարձունքներն անցնող շաբաթ դարձան ավելի զգայուն, քան ղարաբաղաադրբեջանական շփման գիծն է:

Հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածի երկու կողմում զինուժի ակտիվություն կա` ինժեներական աշխատանքներով: 

Դիրքերի մայիսյան տեղաշարժերից հետո հայ դիրքապահներն առաջին հրապարակային և կոշտ պատասխանը տվեցին, նկարահանեցին: Ոչնչացրել ու հրդեհել են հակառակորդի դիրքը, երբ փորձում էին ամրանալ: 

Սա ցույց է տալիս, որ հայկական կողմը չի պատրաստվում թույլ տալ ադրբեջանցի դիրքապահներին գոյատևել նոր դիրքերում: Առանց ինժեներական աշխատանքների դրանք իրականում դառնում են վտանգավոր և անհարմար հենց Ադրբեջանի համար: 

Այս ամենի ֆոնին Ադրբեջանի բանակը մի քանի օր թաքցնում էր երեք զինծառայող կորցնելու մասին տեղեկությունը: Փաստը հայտնի է դարձել ադրբեջանական անկախ «Մեյդան թիվի»-ին: Զինվորներից մեկի հարազատները պատմել են, որ երեք զինվորները մահացել են ավտովթարից: 

Սպանված զինվորներից մեկի լուսանկարը տարածել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ադիլ Ալիևը, հավելել, որ սպանվածը մասնակցել է Նախիջևանի ուղղությամբ վերջին գործողություններին: Երեք զինվորները պայմանագրային էին, սպա հետախույզներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուռ էր, բուռն քննարկում էին սկսել ադրբեջանցի օգտատերերը: Երբ ակնհայտ դարձավ, որ թաքցնելն այլևս անիմաստ է, Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց լուրը` հայտնելով նաև 11 վիրավորի մասին: 

Ադրբեջանի կորուստներին զուգահեռ Բաքուն Նախիջևանում ավարտեց զորավարժությունը, որը փորձում էր վերածել ուժի մասշտաբային ցուցադրության, բայց Մինգեչաուրի ՋԷԿ-ում մեկ պայթյունը, հրդեհներն ու ամբողջ երկրի հոսանքազրկումը ցույց տվեցին հակառակորդի խոցելիության մասշտաբները: