Array ( [mr_id] => 74268 [mr_node] => 68898 [mr_media] => 70954 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70954 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70954.jpg [media_name] => 2558.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 14:27:21 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը և կաթողիկոսը մասնակցել են ՀԱԵ երիտասարդական հավաքին
Սփյուռքահայերն ավելի երկար ժամանակով ու հաճախ պետք է գան Հայաստան՝ սա է նոր կառավարության խնդիրը:

Հավաքի ավարտին սելֆի վարչապետի հետ: Մեկ շաբաթ Հայաստանում անցկացնելուց հետո 400 սփյուռքահայ երիտասարդներ վերադառնում են տուն: Նրանք մասնակցում էին Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքին: 

Նիկոլ Փաշինյանն ապագա ծրագրերի մասին է խոսում: Նպատակը ոչ միայն արտագաղթի անիվը կանգնեցնելն է, այլև այն ետ պտտելը: Վարչապետը մեկ տարի առաջ տեսածն է մտաբերում: Այդ մասին նույնիսկ գրառում էր արել, թե ինչպես էին երկու սփյուռքահայեր Աբովյան փողոցի մի մայթից մյուսը պայմանավորվում՝ երեկոյան որտեղ հանդիպել: 

Սփյուռքահայերն ավելի երկար ժամանակով և ավելի հաճախ պետք է գան Հայաստան: Այստեղ ապրած ու անցկացրած ժամանակն ավելի երկար դառնա, քան այլ երկրներում: Սա է կառավարության խնդիրը, որն ըստ վարչապետի՝ իրագործելի է: