Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամները շարունակում են իրենց նստացույցը Մայր Աթոռում: Սուրբ Գեղարդի մասին շրջանառվող լուրերն ու կասկածները ցրելու համար շաբաթ օրն այն դուրս բերվեց Մայր Աթոռի պահոցից և ցուցադրվեց Գարեգին 2-րդի օրհնությամբ։ Սակայն կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պնդում են, որ այն գեղարդի պատճենն է եղել և ոչ բնօրինակը: