Սեպտեմբերին սպասվում է գյուղատնտեական պատվիրակության այց, արգենտինական արտադրանքի կոմերցիոն 2 միջոցառում, ֆիլմերի և տանգոյի փառատոն: Հայաստանում Արգենտինայի դեսպանը ընդգծում է՝ առաջին հերթին կենտրոնացած են գյուղատնտեսության վրա:
Այս ծրագրի համար Շիրակի մարզ արդեն ժամանել է արգենտինական պատվիրակություն, սեպտեմբերին կլինի երկրորդ այցը: Դեսպանի խոսքով՝ արգենտինական տեխնոլոգիաների արդյունավետությունը տեսնելուց հետո հայերը կարող են անցնել դրանց օգտագործմանը:
Տանգոյի և ֆիլմերի փառատոնն էլ այս տարի կանցկացնեն ոչ միայն Երևանում, այլև Շիրակում ու Տավուշում:
Դեսպանը շեշտում է՝ հետաքրքրությունը փոխադարձ է: Արգենտինացիներին Հայաստանում հատկապես գրավում են հայկական գինիները և տեղեկատվական տեխնոլոգիաները: