Array ( [mr_id] => 74267 [mr_node] => 68902 [mr_media] => 70956 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70956 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70956.jpg [media_name] => 141157.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 14:34:34 )
Facebook Instagram Youtube
Երկաթուղային խոշոր վթար Թուրքիայում, կան զոհեր ու վիրավորներ
Գնացքը դուրս է եկել գծերից, մահացել է 24 մարդ, վիրավոր են 300-ը:

Երկաթուղային խոշոր վթարը Թուրքիայում գլխավոր նորությունն է նախագահի երդմնակալության արարողության օրը: Մարդատար գնացքը կողաշրջվել է, ուղևորներով լի 5 վագոններ դուրս են ընկել գծերից: 24 մարդ զոհվել է: Վիրավորների թիվն անցնում է 300-ը: Շատ են ծանր վնասվածքներ ստացածները: վթարի առաջին ժամերին հաղորդվում էր տասը զոհի մասին, հետո թիվն ավելացավ: 

Վթարի պահին գնացքում եղել է 360 ուղևոր: Նրանք էդիրնեից մեկնում էին Ստամբուլ: Վթարի մոտակայքում ճանապարհներ չկան և վիրավորներին տարհանել են ուղղաթիռներով ու տրակտորներով: 

Վթարի նախնական պատճառն առատ տեղումներն են: Դեպքը պատահել է Թեքիրդաղ նահանգում, որտեղ վերջին մի քանի օրերին անձրևների պատճառով սողանքներ էին առաջացել: