Array ( [mr_id] => 74278 [mr_node] => 68904 [mr_media] => 70957 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70957 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70957.jpg [media_name] => 5a9ece4e40fab_medium.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 14:37:31 )
Facebook Instagram Youtube
Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ
Վերին եռյակում են Amazon-ի, Microsoft-ի, Facebook-ի հիմնադիրները:

Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորում են ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարները: Առաջատար եռյակում են Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսն ու Բիլ Գեյթսը:

Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը կազմել է 81. մլրդ 600 մլն դոլար, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում: 

Ցուկերբերգին իր կարողությունը մեծացրելէ Facebook-ի բաժնետոմսերի արժեքի 2.4 տոկոս աճի շնորհիվ:

Երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որի կարողությունը 94. մլրդ 200 մլն դոլար է:

Վարկանշային աղյուսակի առաջատարը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը 142 մլրդ դոլար է: