Array ( [mr_id] => 74285 [mr_node] => 68907 [mr_media] => 70959 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70959 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70959.jpg [media_name] => 971159b063c42d65c_59b063c42a881.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 14:42:45 )
Facebook Instagram Youtube
Ո՞ր տարածքներն են հրդեհավտանգ
Հիդրոմետ ծառայության տվյալով` հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակն առաջիկա մի քանի օրերին կպահպանվի, որովհետև տաք օդային հոսանքներ են ներթափանցում:

Խոսրովի անտառ -արգելոց, Բյուրականի անտառներ, Կոտայքի մարզում՝ Աղվերան, Ծաղկաձոր, Դիլիջան համայնքներ: Սրանք այն անտառածածկ տարածքներն են, որտեղ ըստ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի ավելի շատ են հրդեհավտանգ գոտիները: Հիդրոմետ ծառայության տվյալով` հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակն առաջիկա մի քանի օրերին կպահպանվի, որովհետև տաք օդային հոսանքներ են ներթափանցում:

Վրեժ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը անօդաչու թռչող սարքերով հսկելու է անտառային տարածքները: ԱԻՆ-ը համաձայնություն ունի Պաշտպանության նախարարության հետ իրենց ուղղաթիռներին ջրթափ սարքեր ամրացնելու համար: Այդ ուղղաթիռները 2500 լիտր ջուր են տեղափոխում: Ուղղաթիռն իջնում է ջրամբարի կամ լճի վրա, հավաքում է ջուրը և այն թափում հրդեհյի վայրում:

Անցած տարվա ընթացքում Խոսրովի անտառում հեռախոսակապի որակն էր վատ: Վրեժ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ խնդիրը լուծվել է՝ նոր հաղորդակներ են տեղադրվել: Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը նոր տեխնիկա է ձեռք բերել, որոնք հնարավորություն ունեն լեռնային հատվածներ բարձրանալ:

Հայաստանում գրանցված վերջին հրդեհների 2/3-ը տեղի է ունեցել խոտածածկ տարածքներում: Հրդեհները հատկապես ակտիվանում են հովտային հատվածներում, որտեղ ջերմաստիճանն ավելի բարձր է, և խոտածածկույթը չորանում է: Անցած տարվա հրդեհներից հետո տեղի և միջազգային փորձագետները վերլուծություն են կատարել ու պարզել, որ ամռան ընթացքում անտառային և խոտածածկ հրդեհների 96 տոկոսը մարդու գործունեության հետևանք էր:

Վրեժ Գաբրիելյանը հայտնեց, որ 1948 թվականից մինչև 2012 թվականը 40 տոկոս հաճախացել են բարձր ջերմային աստիճանով ու չոր կլիմայով ամառները: ԱԻՆ աշխատակիցը հորդորում է՝ չորացած խոտածածկ տարածքում կրակ չվառել, ծխախոտ չգցել այդ տարածքներում: Կրակի լեզվակ նկատելու դեպքում՝ մոտակա ջրատարից 1-2 դույլ ջուր լցնել, հանգցնել, ոչ թե նայել, թե ինչպես է տարածքն այրվում: