Array ( [mr_id] => 74288 [mr_node] => 68908 [mr_media] => 70960 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70960 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70960.jpg [media_name] => 2571_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 14:57:56 )
Facebook Instagram Youtube
Ոսկե ծիրան. Լավագույն ֆիլմերն էկրանին կլինեն մինչև հուլիսի 14-ը
Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր:

«Ոսկե ծիրան»-ը մայրաքաղաքի ամենահեղինակավոր մշակութային իրադարձություններից մեկն է: 15-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերը 13 տարի անընդմեջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է: Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարևոր հարթակ:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Փառատոնի պատվավոր հյուրերն էին օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, որի ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։