Array ( [mr_id] => 74266 [mr_node] => 68910 [mr_media] => 70962 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70962 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70962.jpg [media_name] => 2577_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 15:04:23 )
Facebook Instagram Youtube
Լեգենդների խաղ. Լատինական ամերիկայի թիմը 5:2 հաշվով հաղթել է Եվրոպայի թիմին
Ստադիոնի տրիբունայում խաղին հետևել է Նիկոլ Փաշինյանը:

Համաշխարհային ֆուտբոլի մոտ 50 լեգենդներ Մունդիալ 2018-ի շունչը մեկ օրով տեղափոխեցին Երեւան: Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի աստղերը մրցեցին` երկրպագուի, հայակական ֆուտբոլի զարգացման համար:

Լատինական Ամերիկայի թիմի գլխավոր մարզիչն այդ երեկո Ռոնալդոն էր: Լեգենդար բրազիլացին իր այցը հաստատեց վերջին պահին. Եվրոպայի թիմը գլխավորում էր Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին:

Լեգենդները խաղացին երկու քառասուն րոպե: Խաղն ավարտվեց լատինամերիկացիների հաղթանակով` 5-2 հաշվով: Ռոնալդոյի թիմում գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, դուբլի հեղինակ դարձավ` Էլ Ռոսարիոն: 

Եվրոպայի թիմում գոլով աչքի ընկան Ֆիգոն և Ջորկաեֆը: Խաղին մասնակցեցին նաև Ռոման Բերեզովսկին ու Խորեն Հովհաննիսյանը:

Հանդիպման երկրորդ խաղակեսում ֆուտբոլային տոնին միացավ նաեւ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մինչեւ հանդիպման սկիզբը եղել էր հանդերձարանում, շփվել եվրոպական ու լատինաամերիկյան ֆուտբոլի լեգենդների հետ: Փաշինյանը զրուցել է Ռոնալդոյի, Ջորկաեֆի եւ Խորեն Հովհաննիսյանի հետ: 

Խաղի կազմակերպիչները Փաշինյանին նվիրեցին մարզաշապիկներ` Երեւան ժամանած բոլոր լեգենդների ինքնագրերով:

Հանրապետական ստադիոնում հավաքվել էին ֆուտբոլիստներ, որոնք նույն խանդավառությամբ խաղում են նաեւ այսօր: Անկախ հանդիպման հաշվից, տոնը ստացվեց.

Լեգենդները հույս հայտնեցին, որ Երեւան գալու եւ այսպիսի ֆուտբոլային տոն պարգեւելու առիթ` դարձյալ կունենան: