Array ( [mr_id] => 74280 [mr_node] => 68911 [mr_media] => 70963 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70963 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70963.jpg [media_name] => 1606746.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 15:35:04 )
Facebook Instagram Youtube
Չորրորդ օրն է ցուցարարները շարունակում են մնալ Մայր Աթոռի դիվանատանը
Ցուցարարները պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:

Պահանջը նույնն է՝ կաթողիկոսի հրաժարական: Դեպքին արձագանքնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը: Նա ցուցարաներին գլխավորող, Մայր Աթոռի միաբան Կորյուն աբեղա Առաքելյանին հորդորորել է դադարեցնել ցույցը: Կորյուն աբեղան և ցուցարարները անդրդվելի են: Ասում են՝ դիվանատան տարածքից ոչ մի տեղ չեն գնալու: Գիշերներն էլ այստեղ են անցկացնում. ներսում՝ դիվանատան պատերի տակ, դրսում՝ վրանների մեջ, ոստիկանների հսկողությամբ: 

Ցուցարարների գործողությունների պատճառով դիվանատունը արդեն 4 օր չի գործում: Մայր Աթոռի այս կառույցը զբաղվում է ադմինիստրացիոն հարցերով: Այստեղ է տեղակայված Մայր Աթոռի դիվանապետի աշխատասենյակը, Կաթողիկոսական գրասենյակը: Ապահովում է Մայր Աթոռի կապը թեմերի, նվիրապետական աթոռների, պետության և հասարակական կազմակերպությունների հետ : 

Մայր Աթոռը պատրաստվում է գրավոր դիմում ներկայացնել իրավապահ մարմիններին, որպեսզի ցուցարարներին հեռացնեն դիվանատան տարածքից, ապահովվի կառույցի բնականոն գործունեությունը: Գերագույն հոգևոր խորհուրդը` Գարեգին երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ, ժողով կգումարի՝ օրակարագում ունենալով նաև ցուցարարների խնդիրը: