Array ( [mr_id] => 74277 [mr_node] => 68913 [mr_media] => 70967 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70967 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70967.jpg [media_name] => Kocharyan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 15:49:47 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննության ներկայանալ
Այս մասին լրագրողների հետ համդիպմանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննության ներկայանալ: Այս մասին լրագրողների հետ համդիպմանը հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ծանուցումը Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցե է ուղարկվել հուլիսի 6-ին: Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա հուլիսի 25-ից հետո և պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի հարցերին: երկրորդ նախագահը պատրաստ է հարկ եղած դեպքում մինչև հուլիսի 25-ը հարցերի պատասխանել գրավոր կամ կապի միջոցներով:

 «Որևէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: