Array ( [mr_id] => 74286 [mr_node] => 68914 [mr_media] => 70968 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70968 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70968.jpg [media_name] => 455666767.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 17:28:11 )
Facebook Instagram Youtube
Հայն Ադրբեջանում գտել է պապերի տունը, ցույց տվել Բաքվի լրտեսամոլուցքը
Հայ ճանապարհորդ-վլոգեր Վլադ Մոսեսովը Ադրբեջանից հետո այցելել է Արցախ:

Հայկական ծագումով, բելառուսական անձնագրով և միայնակ. ճանապարհորդ վլոգեր Վլադ Մոսեսովը հատել է Ադրբեջանի սահմանը, կարողացել նկարահանումներ կատարել Բաքվում, Իրանի հետ սահմանին և Կիրովաբադում: 

Ադրբեջանի մայրաքաղաքի եվրոպական շենքերի անմիջապես կողքին` Բաքվի հետնախորշերում ճանապարհորդը գտել ու նկարահանել է այն իրականությունը, որի մասին լռում են և լռեցնում: 

Հասարակ ադրբեջանցիները պատմում են, որ Ադրբեջանում ամեն ինչ կա, բայց ժողովրդի համար չէ: 

Բաքվի շքեղությունն ու աղքատությունը ցույց տալուց հետո վլոգերը բախվել է ամենաիսկական լրտեսամոլության: 

Շարժվելով Իրանի հետ սահմանի ուղղությամբ` գյուղերում և ամբողջ ճանապարհին ստուգել են փաստաթղթերը, հարցրել զենք ունի, թե ոչ: թաքուն, բայց ոչ աննկատ լուսանկարել են: հետո բացատրել` ամբողջ գյուղը վախեցել էր օտար նորեկից, որովհետև կասկածում էին` լրտես է: 

Վլոգերը շեշտում է` թեև ոչ մեկի հետ զրույցում և ոչ մի տեղ չի խոսել իր հայ լինելու մասին, հայաֆոբիան ամենուր էր: 

Կիրովաբադում, որը հիմա անվանափոխել են գյանջա, ապրել են տեսանյութի հեղինակի հայ պապերը: քաղաքում գտել է նրանց տունը, պարզել, որ այնտեղ հիմա անծանոթներ են ապրում: իրեն ներս չեն թողել: Հարևանն էլ կասկածել է, որ հայ է և նրանից դուրս է հորդել ամբողջ ատելությունը հայերի նկատմամբ: 

Տոլարանտ ու համբերատար վլոգերին ատելության պոռթկումը հունից հանել է: կայացրել է նույնիսկ իր համար անսպասելի որոշումը: տեսանյութի վերջում պարզվում է, որ Ադրբեջանում ճամփորդության բոլոր մանրամասները պատմում էր Արցախից և հաջորդ տեսանյութը կլինի Արցախի մասին: