Array ( [mr_id] => 74294 [mr_node] => 68915 [mr_media] => 70969 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70969 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70969.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-09 18:35:33 )
Facebook Instagram Youtube
ԵԿՄ նոր նախագահի ընտրությունը կկայանա սեպտեմբերին
Մինչև այս պահը Արամ Սարգսյանը միակ թեկնածուն է:

Երկրապահ կամավորական միությունը սեպտեմբերին կունենա նոր նախագահ: Կազմակերպության փոխանախագահներն ու տարածքային բաժանմունքների ղեկավարներն են հավաքվել, քննարկել, որոշել: Օրեր առաջ հավաքվել են Վազգեն Սարգսյանի սիրելի վայրում, Աշտարակի ձորում: Այնտեղ էլ իրենց նախընտրած թեկնածուին են առաջադրել, նախնական համաձայնությունը ստացել: 

Մինչև այս պահը Արամ Սարգսյանը միակ թեկնածուն է, որը երկրապահի վարչության անդամներին տեղեկացրել է, որ մինչև ընտրվելն ու պաշտոնը ստանձնելը պետք է գործադիրի հետ քննարկի ԵԿՄ հետագա գործունեությունը: 

Որոշ ազատամարտիկներ Արամ Սարգսյանի թեկնածության մասին լսելով նշել էին, որ այլ արժանի թեկնածուներ նույնպես կան, մասնավորապես Կոռնիձոր ջոկատի հրամանատարը: ԵԿՄ փոխնախագահը տեղեկացրեց, որ Խուդավերդյանը գուցե եղել է երկրապահի կազմում, սակայն այսօր նա հաշվառված չէ, իսկ կառույցի ղեկավար կարող է դառնալ միայն ԵԿՄ անդամը: ԵՎ հաջորդ պատճառը, որ Արմեն Սարգսյանն ամենահարմար թեկնածուն է: ԵԿՄ-ն պետք է ղեկավարի նա, ով ունի կառավարության աջակցությունը: 

Արամ Սարգսյանը միակ թեկնածուն կմնա մինչև համագումար, այդ ժամանակ էլ հայտնի կդառնան նոր թեկնածուների անունները, երկրապահի ցանկացած մասնակից կարող է ինքնաառաջադրվել: