Array ( [mr_id] => 74303 [mr_node] => 68919 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյան. Պետությանը հասցված վնասը վերականգնվելու է մինչև վերջ
Հայկ Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահ:

Իրավապահ մարմինների հարուցած քրեական գործերի՝ հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է չվճարված 20 մլրդ 622 մլն դրամ կամ 42 մլն դոլար հարկ: 

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում: Դավիթ Անանյանը հայտնեց, որ 800 մլն դրամը մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամը կմուտքագրվի, 7 մլրդ դրամն էլ՝ գանձման փուլում է: 

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտնեց, որ պետությանը հասցված վնասը վերականգնվելու է մինչև վերջ: 10 մլրդ դրամն էլ որպես սուբվենցիա կհատկացվի մարզերին: 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորների՝ եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս նվազեցնելու նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթում: 

Վարչապետը հայտնեց, որ հարկային օրենսգրքի փաթեթը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այդ որոշումներին:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանում աստիճանաբար կարգելվի մեկանգամյա պլաստիկ նյութի օգտագործումը:

Կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Շնորհավորհելով նորանշանակ Քննչական կոմիտեի ղեկավարին ՝ վարչապետը հայտնեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: 

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ կսպասեն հուլիսի 25-ին՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Նա տեղեկացրեց, որ հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելու և հետագայում հրապարակելու հարցը վարույթն իրականցնող մարմինն է որոշելու, դա ևս կքննարկվի: Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը կներկայանա հուլիսի վերջին: Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կայազորի պետն էր:

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ դատախազություն է ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերին առնչվող գողության դեպք: Գողացել են տրանսֆորմատոր, որը մի քանի միլիոն դրան արժե: Գողությանը մասնակցել են Էներգետիկայի նախարարության աշխատակիցները: Սփյուռքի նախարարության մասով էլ շաբաթվա վերջում արդյունքները կներկայացնեն:

Կառավարության նիստի ավարտին վարչապետը ներկայացրեց Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Ապուշների ուղևորությունը», Հովիկ Աֆյանի «Միս ուտողները», Վահրամ Մարտիրոսյանի՝ «Սերը Մոսկվայում» գրքերը և խորհուրդ տվեց ծնունդ գնալիս իրար գիրք նվիրել: 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց գրքերը ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ: