Array ( [mr_id] => 74296 [mr_node] => 68920 [mr_media] => 70913 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70913 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70913.jpg [media_name] => 36469873_6099682617622_6452868949817163776_n.png.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-04 13:34:04 )
Facebook Instagram Youtube
Արա Վարդանյանը ներողություն է խնդրել «Հայաստան» հիմնադրամի նվիրատուներից
Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին: ԱԱԾ-ն նրան ձերբակալել էր հուլիսի 2-ին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասեր համահայկական հիմնադրամի հեղինակությանը:

Մինչև այս հայտարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Արա Վարդանյանի դիմումը ընդունել է ՀՀ նախագահը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Վարդանյանի որոշումը պայմանավորված է պաշտոնական դիրքը չարաշահելու համար իր դեմ առաջադրված մեղադրանքով: Սահմանված կարգի համաձայն դիմումը կուղարկվի հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման: Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով կընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: 

ԱԱԾ-ն Արա Վարդանյանին ձերբակալել էր հուլիսի 2-ին ու հայտարարել, որ նա տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակով, առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելով: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն` թաքցնելով վատնումը: