Array ( [mr_id] => 74295 [mr_node] => 68924 [mr_media] => 70971 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70971 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70971.jpg [media_name] => 7686770F-F36E-4896-A302-30170CE742F3_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 14:34:30 )
Facebook Instagram Youtube
Տարոն Մարգարյանը հայտնել է պաշտոնից հրաժարվելու որոշման մասին
Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Օրվա լուրը Տարոն Մարգարյանի հրաժարականն է, որի մասին տեղեկությունն այսօր պարբերաբար հայտնվում էր համացանցում, բայց պաշտոնապես չէր հաստատվում: Միակ ինֆորմացիան, որ հարապարակվում էր ավագանու անդամենրի հետ Տարոն Մարգարյանի հանդիպման մասին էր: Եվ մինչ լրատվական դաշտը փորձում էր պարզել` սա ընթացիկ, թե հրաժեշտի հանդիպում էր, քաղաքապետարանի կայքը հրապարակում է իր հրաժարականի մասին Տարոն Մարգարյանի հայտրարությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ 

«Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։